İçeriğe geçmek için "Enter"a basın

Բուրսայում ժանդարմերիան պատմական նշանակության երկու Ավետարան է առգրավել

Բուրսայում ձերբակալվել է 4 կասկածյալ, որոնք փորձել են վաճառել պատմական նշանակություն ունեցող երկու Ավետարան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, նահանգային ժանդարմերիան ստացել էր տեղեկատվություն, ըստ որի՝ 4 անձ ցանկացել է վաճառել պատմական նշանակության 2 Ավետարան: Ժանդարմերիայի ջոկատը, իբրև գնորդ հանդես գալով, հանդիպել է նրանց: Արդյունքում 4 կասկածյալները ձերբակալվել են, որոնք Ավետարանների դիմաց պահանջել էին 1 միլիոն 750 հազար դոլար:
Ներկայում 2 Ավետարաններն անցնում են տեխնիկական զննում՝ պարզելու համար, թե քանի տարվա հնություն ունեն, բայց ըստ նախնական տվյալների՝ պատկանում են քրիստոնեության տարածման վաղ շրջանին:
https://armenpress.am/arm/news/979737.html


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.