İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի ֆուտբոլի թիմն Աթենքում հաղթեց Հունաստանին

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում անցկացրեց 4-րդ տուրի իր հանդիպումը: Մեր ընտրանին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց Հունաստանի հետ: Թեժ ու դրամատիկ խաղն ավարտվեց մեր հաղթանակով՝ 3-2:

Խաղի հաշիվը շատ արագ բացվեց: 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո դարպասապահի հետ մեն մենակ դուրս եկավ Ալեքսանդր Կարապետյանը և բացեց հաշիվը: 33-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը խփեց նաև երկրորդ գոլը: Գևորգ Ղազարյանը հիանալի գոլով կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ կեսում հույները շատ արագ տիրեցին նախաձեռնությանը և փորձեցին փրկել խաղը: Մի քանի վտանգավոր գրոհից հետո տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Զեկան: Մեր հավաքականը, սակայն, դիմացավ ու պատվով ֆուտբոլ խաղաց: 74-րդ րոպեին էլ Տիգրան Բարսեղյանը խփեց մեր երորրդ գոլն ու հաշիվը դարձրեց 3-1: Չնայած խաղավերջում հույները խփեցին ևս մեկ գոլ, բայց ավելին անել չկարողացան: Հայաստանի հավաքականը դժվարին, բայց շատ կարևոր հաղթանակ տարավ՝ 2-3 ադրյունքով։

Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով 3-րդ տեղում է: Հունաստանն իր ակտիվում ունի 4 միավոր և 4-րդ հորիզոնականում է:

Հավելենք, որ լրագրողների կարծիքով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Գևորգ Ղազարյանը:

Աղբյուր՝ armsport.am

https://armradio.am/hy/15733

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın