İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում պահանջում են վերանորոգել Կիլիկիայի հայ թագավոր Օշինի դղյակը

Ներկայիս Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա գավառում ավերակ վիճակում գտնվող Կիլիկիայի հայկական Օշինի դղյակը  վերականգման կարիք ունի::

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը,  հայկական միջնադարյան դղյակը 10-րդ և 11-րդ դարերում հայերի կողմից գործածվել է պաշտպանական նպատակներով, սակայն ներկայում ավիրված վիճակում է: Տեղի բնակիչներն անհանգստանում են, թե դղյակը շուտով լիովին կվերանա:

Թուրքիայի քաղաքացիները պահանջում են վերականգնել այն` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Այսպես, Անկարայից Ադանա այցելած Իզզեթ Քյոքենը նշել է. «Ամրոցը ողբալի վիճակում է գտնվում: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, բայց լրիվ քանդված է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, թե երեխաներիս վրա քար կընկնի»:

Ընտանյոք հանդերձ ամրոցը տեսնելու եկած Սյուլեյման Քարաբելենն էլ պահանջել է, որ վերանորոգման աշխատանքները հնարավորինս շուտ սկսեն:

https://news.am/arm/news/517613.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın