İçeriğe geçmek için "Enter"a basın

Իրաքը նոր ավտոբուսային երթուղի է բացում դեպի Հայաստան

Իրաքի տրանսպորտի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրաքից դեպի Հայաստան բացվել է ավտոբուսային նոր երթուղի՝ հաղորդում է Kurdistan 24 -ը:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երթուղու մեկնարկը «միջազգային տրանսպորտի զարգացման եւ հարևան ու տարածաշրջանային երկրների հետ՝ բաց սահմանների» շրջանակներում է:

Իրաքից ավտոբուսները հատելու են Իրանի սահմանը, իսկ հետո շարժվելու են դեպի հյուսիս՝ Հայաստան, ինչպես հայտարարությունում է նշվում, «նոր հորիզոններ» բացելով իրաքցի զբոսաշրջիկների համար:

Նախարարությունը հավելել է, որ շաբաթ բացված երթուղին «փորձնական» է եւ, որ Իրաքի, Իրանի եւ Հայաստանի ներկայացուցիչներն այս ամսվա ընթացքում կանցկացնեն եռակողմ հանդիպում`«հաղթահարելու խոչընդոտները, որոնք կարող են խանգարել երթուղու հաջողությանը»:

https://armradio.am/hy/15433

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: