İçeriğe geçmek için "Enter"a basın

Երկու հայուհի՝ Forbes-ի ամենահարուստ կանանց վարկանշային աղյուսակում

Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ կանանց վարկանշային աղյուսակը, որում երկու հայուհի կա: Հայուհի Քերոլայն Ռաֆայելյանը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 520 մլն դոլար: Նա «Alex and Ani» ոսկերչական բրենդի հիմնադիրն է:

Քերոլայնը հայ ներգաղթյալների թոռնուհի է: Նրա հայրը Ռոդ Այլենդում ամերիկյան դրոշով գնդասեղներ է պատրաստել: Այժմ Քերոլայնն այնտեղ ոսկերչական իրեր է պատրաստում:

Սոցցանցերի թագուհի, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 57-րդ տեղը 370 մլն դոլար կարողությամբ: Նրա եկամտի մեծ մասն ապահովում են կոսմետիկական «KKW» Beauty ընկերությունը, որի վաճառքի ծավալներն անցած տարի կազմել են ավելի քան 100 մլն դոլար:

80 կանանց ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է American Builders & Contractors Supply Co ընկերության հիմնադիրներից մեկը՝ Դայան Հենդրիքսը, որն անցած տարի իր կարողությանը 2,1 մլրդ դոլար էր ավելացրել:

Վարկանիշային աղյուսակի մասնակիցների տարիքը 21-92 է, եւ նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 81,3 մլրդ դոլար:

https://armradio.am/hy/15107

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın