İçeriğe geçmek için "Enter"a basın

Համահայկական խաղերն Արցախում. կազմակերպիչներն ուշադրություն են դարձնում բոլոր մանրուքներին

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխանքային խորհրդակցությունը: Այն վարել է նախագահ Իշխան Զաքարյանը, ներկա են եղել փոխնախագահներ Ալբերտ Բոյաճյանը, Ստեփան Դերբեդրոսյանը, Ռոլանդ Շառոյանը և գործադիր կոմիտեի անդամները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

Իշխան Զաքարյանը ներկայացրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծագործական խմբին, խաղերի գլխավոր մրցավարին և մյուս պատասխանատուներին: Ներկայացվել են նաև խաղերի ջահի վառման արարողության ընթացքը և այլ կազմակերպչական ծրագրեր:

Այս տարի ևս ի նշան Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության կվառվի երեք ջահ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնակիցներին Երևանում դիմավորելու, նրանց Արցախ ուղեկցելու և տեղավորելու հետ կապված մի շարք հարցեր: Իշխան Զաքարյանի խոսքով ինչպես նախորդ երեք խաղերի՝ ամառայի 5-րդ, 6-րդ և ձմեռային առաջին, այնպես էլ այս խաղերի կազմակերպման ու անցկացման համար ծախսերը հոգալու են հովանավորները։ Համահակական խաղերն առաջին անգամ անցկացվելու են Արցախում: Ավելին, բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Ստեփանակերտում, ուստի կազմակերպիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում անխտիր բոլոր մանրուքներին: Նպատակն այն է, որ մասնակիցները ոչ միայն լինեն մարզական լավ վիճակում և հետաքրքիր անցկացնեն խաղերը, այլև առնչվեն Արցախի պատմությանը, մշակույթին, հյուրընկալ մթնոլորտին` էլ ավելի ջերմացնելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք կապը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստը կկայանա մայիսի 28-ին՝ Արցախում:

Համահայկական ամառային խաղերը 2019 թվականին կկայանան օգոստոս ամսին: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացման արարողությունը կկայանա Արցախում` օգոստոսի 6-ին: Հանդիսավոր փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երևանում: Համահայկական խաղերը կանցկացվեն 7-րդ անգամ: Մինչ այս տեղի ունեցած խաղերը հիմնականում անցկացվել են Երևանում:

https://armradio.am/hy/14133

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın