İçeriğe geçmek için "Enter"a basın

«Վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Նա նշել է հինգ անհապաղ քայլ, որ պետք է կատարվի անցումային արդարադատություն ապահովելու, ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ ստեղծելու համար։

«1. Մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին:

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն:

3. Բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան:

4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական առաջնահերթություն է ՀՀ համար:

5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու, ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին: Եթե սրա համար անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե, պետք է գնանք նաև նման լուծումների»:

Ուղիղ կեսօրին հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցությունից։

https://armradio.am/hy/13510

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın