İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարո Փայլան. Միշտ կլինեմ Արթուրի կողքին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է նախորդ շաբաթ ուղիղ եթերով առանց ծնողների ներկայության «կրոնափոխած» հայ երեխայի հետ։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Արթուրի հետ հանդիպեցի։ Նա բավականին լավ է։ Միշտ նրա կողքին եմ լինելու։ Հարկ եղած ժամանակ նրան պաշտպանելու եմ վատ բաներից»։

Հայաստանցի 13-ամյա Արթուրը, որը բնակվում է Թուրքիայում, թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում հրաժարվել էր քրիստոնեական հավատքից՝ ընդունելով մահմեդականություն: Կարո Փայլանը նշել էր, որ դիմելու է դատախազություն։ Երեխայի մայրը եւս իր բողոքն էր հայտնել՝ պնդելով, որ տղային խաբեությամբ են տարել հաղորդման եւ միայն շոուի մասով են «կրոնափոխել», սակայն իրականում երեխան կրոնափոխ չի եղել։

https://armradio.am/hy/13573

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın