Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է նախորդ շաբաթ ուղիղ եթերով առանց ծնողների ներկայության «կրոնափոխած» հայ երեխայի հետ։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Արթուրի հետ հանդիպեցի։ Նա բավականին լավ է։ Միշտ նրա կողքին եմ լինելու։ Հարկ եղած ժամանակ նրան պաշտպանելու եմ վատ բաներից»։
Հայաստանցի 13-ամյա Արթուրը, որը բնակվում է Թուրքիայում, թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում հրաժարվել էր քրիստոնեական հավատքից՝ ընդունելով մահմեդականություն: Կարո Փայլանը նշել էր, որ դիմելու է դատախազություն։ Երեխայի մայրը եւս իր բողոքն էր հայտնել՝ պնդելով, որ տղային խաբեությամբ են տարել հաղորդման եւ միայն շոուի մասով են «կրոնափոխել», սակայն իրականում երեխան կրոնափոխ չի եղել։
İlk yorum yapan siz olun