İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։  Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար:

Նշենք, որ մարտին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարարցնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ։ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին։

https://news.am/arm/news/513423.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın