İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը ՀՀ անձնագիր է ստացել

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը:

Նիշանյանը  2014 թվականից Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման: 2017 թվականի հուլիսի 14-ին նա օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ:

Պոլսահայ մտավորականը կարողացել էր մեկնել Հունաստան և  տեղի իշխանություններից ստացել էր ժամանակավոր կեցության իրավունք: Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղիիր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել:

Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: 

https://armradio.am/hy/13321

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın