İçeriğe geçmek için "Enter"a basın

Կանանչ Կիրակի (Աշխարհամատրան)

Սուրբ Զատկին յաջորդող երրորդ կիրակին կը կոչուի Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատրան» աշխարհամատուռ բառի գրաբար ձևն է, որ կը նշանակէ երևելի մատուռ կամ եկեղեցի, ինչպէս նաև աշխարհի առաջին մատուռ:
Աւետարանի մէջ կը կարդանք, թէ առաքեալները Յիսուսի համբարձումէն յետոյ կը հավաքուէին Վերնատունը և կը  յիշէին իրենց Մեծ Վարդապետի Վերջին Ընթրիքի ժամանակ տուած պատգամները:Կ’օրհնէին հացն ու գինին, միասին կ’աղօթէին և կը ճաշէին: 
Այս առաջին աղօթավայրն էր, որ կոչուած էր Աշխարհամատուռ, այսինքն` աշխարհի առաջին աղոթքի մատուռը: 
«Մատուռ» յունարեն բառ մըն է, որ կը նշանակէ մարտիրոսներու վայր:Առաքելական շրջանին Երուսաղեմ կազմավորվեցաւ մարտիրոսներու եկեղեցին և կոչուեցաւ Աշխարհամատուռ: Հետագային մարտիրոսներու գերեզմաններու վրայ կառուցուեցաւ եկեղեցիներ որոնք անուանեցին մատուռներ: 
Աշխարհամատուռը Քրիստոսի հաստատած կատարեալ Եկեղեցին է, որտեղ Քրիստոսին հաւատացողները կարող են միասնաբար աղօթել և հաղորդուիլ։ 

Հայ առաքելական սուրբ եկեղեցին յուրահատուկ է այն իմաստով, որ զատկին յաջորդող կիրակիներուն տուած է որոշիչ անուններ` Նոր կիրակի, Կանաչ կիրակի, Կարմիր կիրակի:
Անոր համար ալ մեր եկեղեցոյ հայրերը երբեմն այս կիրակիները կը կոչէն նաև Գունագեղ կիրակիներ, որովհետև գոյներն իրենց խորհուրդներն ունին։ 

Սպիտակը, որ նաև կը կոչուի Նոր կիրակի կամ Կրկնազատիկ`խորհրդանիշն է նորի, Կանաչը`վերազարդարութեան և Կարմիրը`պայքարի:
Եկեղեցական հայրերը կանաչ անուան մեջ այլաբանութիւն կը տեսնեն`ըսելով, որ ինչպէս բնութիւնը կը կենդանանայ ու կը փթթի, այնպէս ալ Յարութիւնէն յետոյ ծնունդ առաւ և կանաչեց Քրիստոսի հաստատած եկեղեցին: 
Այն Քրիստոսի ցանած սերմի առաջին կանաչ ծիլն է, որ աճեցայ ու դարձաւ աշխարհի տարածուած եկեղեցին:
Աղբիւր։ http://www.holytrinity.am/posts/view/159

Արեւմտահայերեն թարգմանություն Անուշ ԳարմԷն Սար

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın