İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոր սկանդալ՝ Օպերային թատրոնում

Աննա Նազարյան 
«Ռադիոլուր»

Ինտրի՞գ, թե՞ քողարկված վատնում. ում է փոխանցել հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը մի քանի տասնյակ միլիոնը: Տնօրենը լուրերի տարածումը ինտրիգ է որակում: Իր անվան շահարկումը նա նկատել է Կոնստանտին Օրբելյանի շուրջ ծագած աղմուկի ժամանակ: Իր անունը շրջանառվում էր իբրև տնօրենի պաշտոնի հավակնորդ, ինչը՝ նրա խոսքով, ոմանց ենթադրությունների արդյունք է:

Օպերային թատրոնին կից 2014 թվականին հիմնված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը» ստեղծման օրվանից՝ արդեն 5 տարի զրո դրամ է փոխանցել օպերային թատրոնին: 

Մամուլում արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է այս մասին։  Պատկերը, սակայն, բոլորովին այլ է հիմնադրամի հաշվետվություններում, ուր ներկայացվում է, որ  աջակցության չափը հասնում է մի քանի տասնյակ միլիոն դրամի:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը «Ռադիոլուր»-ին վստահեցրեց, որ հիմնադրամից որևէ դրամ իրենց չի փոխանցվել:

Օպերային թատրոնի գլխավոր հաշվապահ Կորյուն Դոխոյանը փաստեց, որ  աջակցման հիմնադրամից Օպերայինթատրոնի ՊՈԱԿ-ին գումար չի փոխանցվել:

Հիմնադրամի հաշվետվություններում, սակայն, պատկերն այլ է:  Օրինակ 2014 թ.-ի հաշվետվության տվյալների համաձայն՝ թատրոնի աշխատակիցները հիմնադրամից ստացել են շուրջ 28 մլն դրամ, իսկ դասական երաժշտական համերգների և միջոցառումների կազմակերպման համար թատրոնին տրամադրվել է 20 մլն. դրամ։

Եվս 10 մլն.  դրամ հատկացվել է  նվագախմբի փորձասենյակը, մեներգիչների հանդերձարանները, բալետային արտիստների դահլիճները, թատրոնի ճեմասրահը, ծառայողական տարածքներն ու օպերային թատրոնի սանհանգույցները վերանորոգելու համար։

Հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանն ընդունում է, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին որևէ փոխանցում չի արել, սակայն ասում է, որ 2014 թվականից մինչ օրս, բոլոր տնօրեններից նամակներ է ստացել, որ աջակցեն արտիստներին: 

Հիմնադրամը անհրաժեշտ գումարները փոխանցել է արտիստների հաշիվներին: Շմավոն Գրիգորյանը վստահեցնում է, որ  փոխանցումների կրկնօրինակներն ունի և իրեն անհասկանալի է, թե ինչու օպերան չունի կրկնօրինակները: 

Շինարարության համար հիմնադրամը գումար է փոխանցել շինարարական կազմակերպություններին:

Նա ինտրիգ է տեսնում իր անունը փոխանցումների հետ կապված լուրերի շրջանառության հետևում, ինչը նա նկատել է դեռ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ծագած աղմուկի ժամանակ, քանի որ իր անունը շրջանառվել է իբրև տնօրենի պաշտոնի հավակնորդ:

Տարածվող լուրերում հատկապես շեշտվում է, որ Օպերայի թատրոնի և հիմնադրամի միջև 2014 թ.-ի պայմանագիրըկնքվել է հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի և իր հոր՝ Հրաչ Գրիգորյանի միջև։

Վերջինն այդ ժամանակ  օպերայի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Հետագայում այդպաշտոնում արդեն նշանակված Անդրանիկ Արզումանյանը պարբերաբար նամակներ է գրել հիմնադրամին՝աշխատակիցներին ֆինանսական օգնություն տրամադրելու համար։

Թատրոնի աշխատակիցների խոսքով՝ չկան ցուցակները, թե ո՞ւմ և որքա՞ն գումար է հատկացվել այդ տարիներին։

https://armradio.am/hy/12295

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın