İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին  համաձայնագիրը: Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:

Տեղեկություններ կան Հունգարիայի կողմից վավերացման գործընթացի ամբողջացման մասին, սակայն այդ երկիրը Եվրամիության խորհրդին դեռևս չի տեղեկացրել վավերացման մասին:

https://armradio.am/hy/11923

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: