İçeriğe geçmek için "Enter"a basın

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է սրբագործ կրակը

Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, այսօր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում՝ Տիրոջ գերեզմանի մոտ ականատես են եղել Սրբագործ կրակի իջնելու հրաշքին։ Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի ճրագալույցին:

Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև գտնվող հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։

Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն: Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:

Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատկի տոնը նշել է նախորդ շաբաթ առաջ՝ ապրիլի 21-ին:

https://armradio.am/hy/11854

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın