İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոր կյանք՝ հիշատակի ծաղիկներին

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ արդեն 9-րդ տարին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում են ավանդական դարձած ծաղկահավաք՝ ծաղիկներին տալով երկրորդ կյանք:

Ծաղկահավաքը մի քանի տարիների ընթացքում դարձել է ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: Այս նախաձեռնության գաղափարը տարիների ընթացքում դարձել է բոլորինը՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում:

Սարօ Թաթյոսը ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետն է, Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղկահավաքի աշխատանքները համակարգողը:

Ծիծեռնակաբերդի բարձունքում եղբայր Սարօի կողքից քայլ անգամ չեմ հեռանում. սեղան-սեղան անցնում է բոլորի կողքով, օգնում՝ ճիշտ աշխատել:

Սրանից ուղիղ 9 տարի առաջ, երբ ես դեռ դպրոցական էի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախաձեռնեց հուշահամալիրում խոնարհված ծաղիկներին երկրորդ կյանք տալ: Ես կամավորների խմբում էի ու հիշում եմ, թե 9 տարի առաջ ինչ քիչ էինք մենք:

Ծաղիկների հետ աշխատանքը մի քանի օր էր տևում, մեր մասին շատ չէին խոսում, տարածքում տեսախցիկներ ու բարձրախոսներ չէին աշխատում:

Այսօր՝ այսքան տարի անց, Ծիծեռնակաբերդի բարձունքում ասեղ գցելու տեղ չկա, փոքրից մեծ, դպրոցական ու համալսարանական, բոլորն աշխատում են վաղ առավոտից՝ տեսախցիկների ու բարձրախոսների ուղեկցությամբ:

Սկզբում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մենակ էր կազմակերպում ողջ միջոցառումը, հետո արդեն հիմնադրամին միացավ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ արդեն 9-րդ տարին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում են ավանդական դարձած ծաղկահավաք՝ ծաղիկներին տալով երկրորդ կյանք:

Եղբայր Սարօի մասին արդեն խոսեցի՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետն է, ասում է՝ Ծաղկահավաքը մի քանի տարիների ընթացքում դարձել է ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: Այս նախաձեռնության գաղափարը տարիների ընթացքում դարձել է բոլորինը՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում:

«Ցանկացած սեղան համար ունի, մենք հատուկ ենք փոքր-փոքր սեղաններ դրել, որ հասկանան՝ գործը միայն սեղանների շուրջը ծաղկի թերթիկներն առանձնացնելով չէ, այլ ուրիշ գործեր էլ կան»:

Այլ գործերից է նաև անմար կրակի մոտից ծաղիկները բարձրացնել ու հասցնել սեղանների մոտ աշխատողներին: Չնայած գործի բարդությանը, անմար կրակի մոտ հիմնականում երեխաներ են աշխատում: 8-ամյա Լևոնը նրանցից մեկն է, ասում է, որ ծաղիկների թերթիկների հետ աշխատանքը Ծիծեռնակաբերդի բարձունքում չի ավարտվում: Դրան հաջորդում է թերթիկների վերամշակման փուլը՝ ավելի կարևոր ու պատասխանատու:

«Կակաչների գլուխները պիտի պոկենք, հետո՝ լցնենք դույլի մեջ: Դժվար աշխատանքն եմ ընտրել, որովհետև ես աշխատասեր եմ»:

Արդեն 9-րդ տարին է ծաղիկները չեն թափվում, այլ մշակվելով դառնում բացիկներ ու պարարտանյութ՝ հուշահամալիրի հիշողության պուրակի ծառերի համար: Հենց ապրիլի 27-ին այս միջոցառումը կազմակերպելը խորհրդանշական է։

Ինչպես Քրիստոս մահից երեք օր հետո հարություն առավ, այնպես էլ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին բերված ծաղիկները երրորդ օրը վերածնվում են՝ դառնալով նոր կյանքի խորհրդանիշ:

https://armradio.am/hy/11849

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın