İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ ՀԱԼԷՊԻ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊԱՏՈՍ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ԱՐՏԱՍԱՆԱԾ ԽՕՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 104-րդ տարելիցի կապակցութեամբ Ձեզ եմ փոխանցում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան, ժողովրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գօտեպնդումի խօսքերն ու խորախորհուրդ պատգամըապրել եւ միասնական կուռ շարքերով պայքարել ու յաղթել ժխտողականութեանն ու խաւարին, արարել եւ նպատակասլաց աշխատանքով հասնել 20-րդ դարում մարդկութեան դէմ իրականացուած ամենամեծ ոճրագործութեան Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու Հայ ժողովրդի Արդար շռնդալից յաղթանակին:
Հայրենիքում այս օրը, հազարաւոր օտար հիւրեր եւս հայ ժողովրդի զաւակների հետ միասին, յարգանքի իրենց տուրք են մատուցում Ծիծեռնակաբերդումաշխարհին յիշեցնելով, որ Ցեղասպանուած հայ ժողովրդի վէրքը տակաւին չի սպիացել: Սիրիահայութեան համար այս միջոցառումը տեղի է ունենում կրկնակի բարդ պայմաններումՀայրենիքից հեռու գտնուելու, ինչպէս նաեւ դաժան եւ մահասփիւռ պատերազմի պայմաններում: Սիրիահայ մեր եղբայրներին եւ քոյրերին մաղթում ենք ոգու տոկունութիւն եւ արիութիւնհասնելու աշխարհասփիւռ հայութեան բաղձալի երազին: Գլուխ խոնարհեցնելով Սիրիահայ եղբայր ժողովրդի մեծ մարդասիրութեան առջեւ, բարձր գնահատելով Սիրիայի բարեկամ կառավարութեան համակրանքն ու սէրը հայ ժողովրդի նկատմամբ, ցանկանում ենք, որ մեր երկրորդ Հայրենիքը Սիրիան, փրկուի պատերազմի ամենակործան ճիրաններից, ամոքի իր բազմաչարչար վէրքերն ու ապրի եդեմական խաղաղութեան մէջերջանկութեան արցունքներ միայն պարգեւելով իր զաւակներին: 1915 թուականի ճիշդ այս օրը Ապրիլի 24-ին, Օսմանեան Կայսրութեան մայրաքաղաք Կոստանդնուպոլսում եւ կայսրութեան այլ քաղաքներում հայ մտաւորականների զանգուածային ձերբակալութիւններով սկսուեց լայնօրէն իրականացուել 20-րդ դարի մեծագոյն յանցագործութիւններից մէկը: Դրան նախորդել էին հայ զինուորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարուեց 1915 թուականին եւ շարունակուեց յաջորդ տարիներին, աննախադէպ էր իր ծաւալներով եւ հետեւանքներով:
Հայ ժողովրդի արեւմտեան հատուածը, որ հազարամեակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանուեց եւ բնաջնջուեց համաձայն պետականօրէն մշակուած ծրագրիբանակի, ոստիկանութեան, այլ պետական կառոյցների եւ յատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակուած յանգործներից կազմուած հրոսակախմբերի անմիջական մասնակցութեամբ: Մարդկային լեզուն անզօր է փոխանցելու այն, ինչ որ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մէկուկէս միլիոն մարդ սպանուեցյաւերժական լռութեան մէջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագութիւնները: Մի մասն էլ վերապրեցսեփական կեանքի օրինակով սերունդէ-սերունդ փոխանցելով պատմութեան պատգամը: Վերապրածների համար Սիրիան դարձաւ Հայրենիք Սիրիական Հայրենիք, Տէր ԶօրըՀայկական Գողգոթա, իսկ Եփրատը հայկական սպանդի լուռ վկայ:
Այո, մեր վէրքերը մինչեւ այսօր չեն սպիացել, մեր վէրքերից մինչեւ այսօր արիւն է հոսում, որովհետեւ աշխարհում շատ են չէզոքութիւնը, լռութիւնը, ժխտողականութիւնը եւ պակասմարդկայնութիւնը: Բայց չէ՞ որ դարեր շարունակ հէնց մարդասիրութիւնն ու մարդկայնութիւնն են եղել մարդու իրաւունքների միջազգային կառուցակարգերի ձեւաւորման շարժիչ ուժը: Հէնց բարոյական մղումներով եւ համամարդկային արժէքներով տոգորուած Անրի Դունեանը հիմք դրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ստեղծմանը: Հէնց բարոյական արժէքներով եւ Հայոց Ցեղասպանութեան սարսափազդու իրողութիւնից դրդուած Ռաֆայել Լեմքինը ստեղծեց «ցեղասպանութիւն» եզրոյթը, որը, ցաւօք, յետագայում բազմիցս պիտի կիրառուէր: Ուշագրաւ է, որ երբ Լեմքինին հարցնում էին, թէ ինչ է ցեղասպանութիւնը, նա պատասխանում էր դա այն է, ինչ պատահեց հայերի հետ:
Բարոյականութիւնն ու մարդասիրութիւնն էր, որ Ցեղասպանութիւնը վերապրած մեր ժողովրդի գաղթական հատուածին փրկեց վերջնական կործանումից: Կարեկցանքից եւ մարդասիրութիւնից դրդուած էր, որ Սիրիայի ասպնջական ժողովուրդը բացեց իր դռներն ու սրտերը հայ գաղթականութեան առաջ, սէրն ու հայի տեսակի նկատմամբ խորը հաւատն էր, որ դուք այսօր նստած էք այս դահլիճում: Եկէք այսօր, միասնաբար եւ խոնարհումով, մեր երախտիքի խօսքը ուղղենք մեր եղբայր սիրիացիներին եւ ասենք «Ինչ էլ որ լինի, ուր էլ որ լինենք, դուք միշտ կը մնաք մեր սրտերի եւ աղօթքների մէջ, մենք յաւերժ միասին ենքպատմութեան դառն ու անդառնալի դասեր սերտած, շատ կորցրած եւ գրեթէ ոչինչ չգտած, բայց եւ ապագայի նկատմամբ բարի եւ անխռո հայեացքով եղբայրների պէս»: Եկէք այսօր բոլորս միասին բարձրաձայնենք «Թո՛ղ այսուհետ աշխարհի որեւէ ծայրում յուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի յիշատակելու պատմութեան նոր ծիծեռնակաբերդեր այլեւս չկառուցուեն: Թո՛ղ ցրուի 104-ամեայ ժխտողականութեան խաւարն ու երջ դնի նոյնիսկ մեր օրերու` 21-րդ դարում, ցեղասպանութեան սարսափներն ապրող մարդկանց տանջանքներին: Սա՛ է մեզ հասած պատգամը, որ մենք պարտաւոր ենք փոխանցել յաջորդ սերունդներին:
ՅԻՇՈՒՄ ԵՄ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ

http://www.kantsasar.com/news/2019/04/26/44551/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın