İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գլենդելում

Գլենդելի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ալեքս թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որի գլխավոր բանախոսը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոն, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը և քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Միջոցառմանը ներկա էին ամերիկահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, հայ և ամերիկացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ: Նրանց թվում էր նաև Ռումինիայի խորհրդարանի հայազգի անդամ Վարուժան Ոսկանյանը:

«1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 մլն հայերի զանգվածային ոչնչացում էր իրենց պատմական հայրենիքում և մի ողջ ժողովրդի վերացնելու ծրագրված ու համակագված քաղաքականություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Կասկած չկա, որ միջազգային հանրության հզոր արձագանքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը կարող էր կանխել վեց միլիոն հրեաների Հոլոքոստը նացիստական ռեժիմի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», – ասաց դեսպան Բայբուրդյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան պարային և երաժշտական խմբեր:

https://news.am/arm/news/509548.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: