İçeriğe geçmek için "Enter"a basın

133 հազար ԱՄՆ դոլար Շախմատի ֆեդերացիային՝ Լևոն Արոնյանի նախապատրաստման համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մոտ 133 հազար դոլար՝ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Շախմատի ֆեդերացիային փոխանցելու նպատակով: 

Գումարը պետական բյուջեից է հատկացվելու 2019 թվականի Շախմատի Աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման ու մասնակցության համար:

«Սա առաջին անգամ է, որ մարզիկի համար նման մեծ գումար է հատացվու»,-հայտարարել է սպորտի ու երիտասարդության նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: 

Վարչապետն էլ արձագանքել է, որ Լևոն Արոնյանը աննախադեպ վաստակ ունի Հայաստանի համար:

«Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժերին: Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով երիտասարդությունը պետք է դաստիարակվի»,-իր հերթին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը, ի դեպ, հետաքրքրվել է, թե ինչու մինչեւ այժմ չի վերանորոգվել Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը:

«Այդ հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից: Երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել ենք այդ թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպենք և գումարային հարցերի առումով բանակցությունները առաջ տանենք: Սա իրականում առաջնահերթ հարց է մեզ համար»,- ասաց Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց արագ կատարել հաշվարկներն ու սկսել շինարարությունը:

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու։ Ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը: Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առջև»,- ասաց Փաշինյանը:

https://armradio.am/hy/11689

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın