İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի նախագահականը կոչ է արել բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին պատկերող տեսանյութ է հրապարակել և ողջ հայությանը կոչ արել այցելել այնտեղ: 

Ուշագրավ է, որ հայտարարության մեջ Ալթունը չի մոռացել հատուկ շեշտել, որ եկեղեցին վերանորոգվել է թուրքական կառավարության կողմից:

«Թուրքական կառավարության կողմից վերականգնված Աղթամար եկեղեցին (նկատի ունի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին-խմբ.) մեր ժողովուրդների հարուստ պատմությանը և մշակութային բազմազանությանը վերաբերող ապացույցն են: Հայ հասարակության ողջ անդամներին հրավիրում ենք այցել այս համաշխարհային ժառանգության հուշահամալիրը»,-գրել է Ալթունը:

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է  915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով: 

https://www.ermenihaber.am/am/news/2019/04/25/Թուրքիա-Աղթամար-Վան-Սուրբ-Խաչ/153612

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın