İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ անցելել են Ծիծեռնակաբերդ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանն այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Նրանց հետ Ծիծեռնակաբերդում էին նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերներն ու աջակիցները:

Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր եւ արտասահմանցիներ ամբողջ աշխարհից գալիս են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Ավելի քան մեկ դար առաջ՝ 1915 թվականին ապրիլի 24-ին, հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Կոստանդնուպոլսում (ներկայիս Թուրքիա),  աքսորվեցին, ապա՝ դաժանորեն սպանվեցին: Այս ոճրագործությունը հայերին իրենց բնօրրանում բնաջնջելու ծրագրի մի մասն էր: 1915-1923թթ. ավելի քան մեկուկես միլիոն հայ զոհ գնաց թուրքական կառավարության իրագործած XX դարի առաջին ցեղասպանությանը:

https://news.am/arm/news/509003.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın