İçeriğe geçmek için "Enter"a basın

Վարչապետ Փաշինյանը աշխարհի ուշադրությունն է հրավիրել Էրդողանի «ատելության քարոզի» վրա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի «ատելության քարոզի» վրա:

Փաշինյանը Twitter- ի իր միկրոբլոգում անդրադարձել է Էրդողանի  «հայկական հրոսակախմբերի» մասինհայտարարություններին:

«Հայոց ցեղասպանության զոհերին, Օսմանյան կայսրության ողջ հայ ազգաբնակչությանը «հայկական հրոսակախումբ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա որպես «ամենախելամիտ գործողություն» արդարացնելը ոչ միայն նոր բարձրունք է ժխտողականության մեջ, այլև մի ամբողջ ժողովրդի բնաջնջման արդարացում», ասել է Նիկոլ Փաշինյանը:


«Ի վերջո, ապրիլի 24-ին այս հայտարարությունն անելը մեծագույն վիրավորանք է հայ ժողովրդի և ողջ մարդկության նկատմամբ, ծայրահեղ «ատելության քարոզի» անձամբ Էրդողանի կողմից։ Աշխարհից պահանջւմ եմ արձագանքել»,- հավելել է Փաշինյանը։

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել էր, որ «հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»: Այս մասին գրառում էր հրապարակվել Թուրքիայի նախագահականի թվիթերյան միկրոբլոգում:

«Անատոլիայի մուսուլմաններին, նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել այդ ժամանակահատվածում», – հայտարարել է Էրդողանը:

https://armradio.am/hy/11602

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın