İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո) – ՈՒՂԻՂ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 24-ին առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին:

Պետության ղեկավարին ուղեկցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք: Հուշահամալիրում Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ կատարվեց:

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են  ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները հայերին մեղադրել էին Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մեջ ու դա օգտագործել որպես պատրվակ՝ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար։ 1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են որպես պետության կողմից աջակցված զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն։ Թե Հայաստանը, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, որը խլել է ավելի քան 1․5 մլն մարդու կյանք։ Դա անցած դարի սկզբի դրությամբ բոլոր հայերի կեսն էր։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստն ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Առաջինը 1965-ին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը ,Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, նաև ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

https://news.am/arm/news/508949.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: