İçeriğe geçmek için "Enter"a basın

ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՈՒՆ

Հարգելի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան, 

Իմ թանկագին հայ քաղաքացիներ

Ամենասրտանց զգանցմունքներով ողջունում եմ ձեզ:

Մինչեւ իմ ելույթը սկսելը,  2019 թվականի Մարտի 8-ին կյանքից հեռացած շատ թանկագին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հարգանքի տուրք եմ մատուցում, ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին եւ ամբողջ հայ համայնքին:

Առաջին համաշխարհային պատերազմի  դժվար պայմաններում զոհված  օսմանյան հայերի  հիշատակը այս տարի էլ հարգանքով  ոգեկոչում եմ և սրտանց ցավակցություներս եմ հղում նրանց թոռներին:

Ինչպես յուրաքանչյուր կայսրության անկման գործընթացում Օսմանյան կայսրության վերջին շրջանում իր սահմաններում եւ  հարեւան աշխարհագրություններում մեծ հումանիտար ճգնաժամեր են տեղի ունեցել:

Աստծուց ողորմություն եմ խնդրում ՝ համաճարակ հիվանդությունների, արտագաղթների, պետական իշխանության թուլացման արդյունքում աճող խմբավորումների եւ զինված խմբերի գլխավորությամբ անմարդկային գործողությունների հետեւանքով իրենց կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիների համար:

Հայ համայնքը ինչպես օսմանյան կայսրությունում այնպես էլ մեր  հանրապետության պատմության ընթացքում շատ թանկագին որդիներ կրթելով մեր երկրին մեծ ներդրումներ է կատարել:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, մեր հայ քաղաքացիները, որպես մեր երկրի հավասար եւ ազատ քաղաքացիներ, կարեւոր դեր են խաղում մեր սոցիալական, քաղաքական եւ առեւտրային կյանքի բոլոր ոլորտներում:

Պատմության ընթացքում տառապանք եւ ուրախություն ապրած երկու ընդհանուր ժողովուրդի ապրած  անցյալի վերքերը  կիսվելու եւ կապերը ավելին ամրապնդելը  մեր բոլորի միասնական նպատակն է:

Մենք շարունակելու ենք կիսել ձեր վշտերն ու գտնել ընդհանուր լուծում ձեր խնդիրներին:

Ցանկանում եմ ընդգծել հետեւյալը. Մեր երկրի հայ համայնքի հանգստությունը, անվտանգությունը եւ երջանկությունը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի:

Թույլ չենք տա, որ մեր մեկ հայ քաղաքացու նկատմամբ խտրականության  վարվելակերպ լինի:

Այս առիթով, հուսով եմ, որ հայ համայնքի նոր կրոնական առաջնորդը կընտրվի որքան հնարավոր է շուտ, եւ ես ձեզ հաջողություն եմ մաղթում:

Ես հավատում եմ, որ համատեղ ապագամիասին կառուցելու ճանապարհը մեկ եւ միասին լինելն է:

Այս առումով ես խնդրում եմ ձեզ` հնարավորություն չտալ նրանց,  ովքեր մինչ օրս խեղաթյուրում են մեր ընդհանուր անցյալը և խրախուսում պատմության մեջ ոխ պահելը, ատելությունն ու թշնամանքը:

Այս մտորումներով՝ կրկին հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց կյանքը կորցրած մեր հայ քաղաքացիներին:—

Ռեջեփ Թայիփ ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայի Նախագահ

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın