İçeriğe geçmek için "Enter"a basın

Թբիլիսիի հայերը Թուրքիայի դեսպանատան առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով բողոքի ակցիա են անցկացնում (վիդեո)

Թբիլիսիի հայերը Թուրքիայի դեսպանատան առաջ «Պահանջ եւ հատուցում» բողոքի ակցիա են անցկացնում: Ցուցարարները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այդ ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ գտնվող խաչքարին: Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան եւ այլ հայկական հողեր վաղ թե ուշ կվերադարձվեն:

Ցուցարարները տարբեր լեզուներով, այդ թվում թուրքերեն հնչեցնում են իրենց պահանջները:

Նշենք, որ Վրաստանը, որտեղ հայերը ամենամեծ ազգային փոքրամասնությունն են կազմում, նույնպես չի ճանաչել Ցեղասպանությունը:

https://news.am/arm/news/509027.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: