İçeriğe geçmek için "Enter"a basın

Այնպիսի զգացողություն ունեմ, որ հայրս ինձ հետ է. Նիկոլյա Ազնավուր

«Այսօր ապրեցի այն նույն զգացողությունը, ինչ միշտ զգացել եմ՝ լինելով հորս կողքին։ Այն զգացողությունն ունեմ, որ նա մեզ հետ է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլյա Ազնավուրը։

Նրա խոսքով, իր հոր ցանկությունը կլիներ, որ ինքն այստեղ լիներ ողջ ընտանիքի անունից։ Նիկոլյա Ազնավուրն ասել է, որ կշարունակի բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես իր հայրն էր անում։

«Բայց ուզում եմ ասել, որ նա երբեք ատելություն չի ունեցել մյուս ազգի նկատմամբ։ Նա միշտ երազում էր խաղաղության մասին, երազում էր, որ լինելու է երջանիկ երիտասարդություն, որն ապրելու է խաղաղությամբ, առանց ատելությամբ»,- ասել է Ազնավուրը։

https://armradio.am/hy/11543

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın