İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլում հայկական եկեղեցին քաղաքապետարանից դատարանով 24 մլն լիրա փոխհատուցում է ստացել (ֆոտո)

Թուրքական դատարանը բավարարել է Ստամբուլի Բեյքոզի շրջանի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու հայցն ընդդեմ Ստամբուլի քաղաքապետարանի։

Թուրքական Beykozguncel կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանը ճանապարհ կառուցելու համար առանց փոխհատուցման եւ համաձայնության վերցրել էր Սուրբ Նիկողայոս եկեղեցուն պատկանող տարածքի մի մասը։

Եկեղեցու հիմնադրամը դատական հայց էր ներկայացրել Ստամբուլի քաղաքապետարանի դեմ։ Դատարանը բավարարել հայցը եւ պարտավորեցրել քաղաքապետարանին հայկական եկեղեցուն վճարել 24 մլն լիրա (5 մլն դոլար)։

https://news.am/arm/news/508209.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın