İçeriğe geçmek için "Enter"a basın

Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը

Բելգիայում թուրքական հասարակական կազմակերպությունների կոորդինացման ղեկավար Ջոշքուն Բեյազգյուլը հայտնել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են Բելգիայի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ժխտումը որպես ռասիզմի դրսևորում որակելու մասին քննարկումներին:

Կոորդինացնող մարմնի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մենք տեղյակ ենք, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատում ապրիլի 24-ին քննարկվելու է ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ։ Այդ նախագծում ճիշտ ենք համարում այն մոտեցումը, ըստ որի՝ քրեականացումը կվերաբերի միջազգային դատարանների որոշմամբ ճանաչված դեպքերին միայն»։

Այնուամենայնիվ,  Բելգիայում թուրքական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ նախագծում տեղ կգտնեն այնպիսի ձևակերպումներ, որոնք ժխտման քրեականացումը կտարածեն նաև Հայոց ցեղասպանության վրա։ Այդ իսկ պատճառով իրենց հայտարարությունների մեջ շեշտում են այս գործընթացին ուշի ուշով հետևելու հանգամանքը։

https://www.ermenihaber.am/am/news/2019/04/19/Բելգիա-Հայոց-ցեղասպանություն-Թուրքիա/153125

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın