İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ դեսպանը մասնակցել է հայ-լիբանանյան բարեկամության առաջին հուշակոթողի բացման արարողությանը

Լիբանանի Ժունիե քաղաքում տեղի է ունեցել Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամության այս առաջին պաշտոնական հուշարձանը գալիս է խորհրդանշելու իրական եւ խորքային բարեկամության այն բազմաթիվ վկայությունները, որոնք սփռված են Լիբանանի ողջ տարածքում:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լիբանանի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, լիբանանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղաքապետեր, համայնքային, քաղաքական, կրոնական եւ մշակութային կառույցների ղեկավարներ, երկրի հասարակական-քաղաքական եւ լրատվական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

https://news.am/arm/news/507201.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: