İçeriğe geçmek için "Enter"a basın

Արգենտինական «Սան Լորենցո»-ն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Սան Լորենցո ֆուտբոլային ակումբը Արգենտինայի սուպերգավաթի խաղից առաջ մարզադաշտ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը հիշատակող պաստառով, հաղորդում է Prensa Armenia– ն: 

«Եկեք բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը», – գրված է եղել պաստառի վրա:

Նախաձեռնության հեղինակներն են Արգենտինայի հայկական կազմակերպությունները, եւ այն հավանության է արժանացել ակումբի նախագահ Մաթիաս Լամենսի կողմից:

«Իսկապես հուզիչ էր դաշտ դուրս գալ, երկրպագուները շատ հարգալից էին եւ ոտքի կանգեցին մեզծափահարելու համար», –  ասել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների միություն ներկայացուցիչ  Հորատիո Թերզյանը:

https://armradio.am/hy/10782

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın