İçeriğe geçmek için "Enter"a basın

Բոստոնի հայ համայնքը շուրջ 150 հազար դոլար է նվիրաբերել City of Smile-ին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երկօրյա այց է ունեցել Բոստոն, որտեղ արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելությանը: Ինչպես հաղորդում է bostonglobe.com-ը, Բոստոնի հայ համայնքի կողմից City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի համար մոտ 150 հազար դոլար գումար է հավաքվել: 

City of Smile հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպմանն Աննա Հակոբյանն ընդգծել է, որ հարուստ և զարգացած երկրներում քաղցկեղը պարզապես հիվանդություն է, բայց շատ ավելի քիչ զարգացած երկրներում այն հավասար է մահվան դատավճռի»,- ասել է Աննա Հակոբյանը Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել ավելի քան 450 մարդ:

https://armradio.am/hy/10217

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın