İçeriğe geçmek için "Enter"a basın

Կոչ է արվում վերականգնել Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքայա գյուղում գտնվող Սուրբ Գևորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է:

Հայտնի է, որ մոտ 1500 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գևորգ վանական համալիրը երիտթուրքերի ժամանակաշրջանից մինչ օրս պարբերաբար ենթարկվել է գանձագողերի հարձակումներին ու ավերածություններին:

Թուրքական աղբյուրն անդրադարձ է կատարել այս թեմային և ընդգծել, որ եկեղեցին հատկապես վերջին տարիներին գանձագողերի ավերածությունների թիրախ է դարձել:

Մասնագետները ցանկանում են վերականգնել պատմական հայկական եկեղեցին և  այն դարձնել զբոսաշրջության կենտրոն:

Ֆըրաթ համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Յուքսել Ասլանթաշը նշել է, որ նմանատիպ կառույցները պետք է վերականգնվեն:

«Այստեղ հայկական եկեղեցի է: Այն շահավետ է զբոսաշրջության տեսանկյունից: Կարող է որպես թանգարան և հնագիտական պուրակ շահագործվել»,- ասել է Ասլանթաշը:

Մասնագետի խոսքով` Սուրբ Գևորգ եկեղեցին կարող է վերականգնվել այնպես, ինչպես նախատեսված էր վերականգնել Խարբերդի Քըզըլ (թուրքերենից թարգմանաբար` կարմիր) եկեղեցին:   

Ասլանթաշը հայտնել է. «Քաղաքներն արդեն զբոսաշրջության առումով մշակույթ, սնունդ և երաժշտություն են վաճառում: Եթե կատարվեն անհրաժեշտ աշխատանքները, ապա կարծում եմ դա մեծ ներդրում կլինի մեր նահանգի տնտեսության մեջ»: 

Աղբյուր` Gunisigigazetesi

https://www.ermenihaber.am/am/news/2019/04/08/Թուրքիա-Խարբերդ-սուրբ-Գևորգ/152108

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın