İçeriğe geçmek için "Enter"a basın

Աննա Հակոբյանը ապրիլի 7-ը նշել է Բրբենքի Ս․ Ղեւոնդյանց Մայր տաճարում (ֆոտո)

Լոս Անջելեսում գտնվող ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Մայրության եւ գեղեցկության օրը նախընտրել էր անցկացնել Բրբենքի առաջնորդանիստ Ս․ Ղեւոնդյանց մայր տաճարում եւ ստանալ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությունը։

Հովհաննես սարկավագ Գումրույանի հաղորդմամբ, 1995 թ․-ից ազգային տոնացույցում տեղ գտած հիշատակությունը, որն ամփոփում է նաեւ կանաց միամսյակը, ունի աստվածաշնչյան ծագում եւ եկեղեցին այն տոնախմբում է որպես «Աւետումն սրբուհւոյ Աստուածածնի»:

Օրը բացի սուրբ գրային ու ազգային հագեցվածությունից լի էր նաեւ յուրօրինակ խորհրդով։ Աննա Հակոբյանն իր խոնարհ ու համեստ կեցվածքով աղոթակից դարձավ ներկա բազմահարյուր, հայրենակարոտ հավատացյալներին, ինչպես նաեւ առիթ ունեցավ վայլելու առաջնորդ, Հովնան սրբազանի ոգեշնչող ու հոգեշեն պատգամը՝ արժանանալով նաեւ նրա օրհնությունը։

Արարողությանը ներկա էին ՀՀ հյուպատոսության, հայ համայնքի, ՀԲԸՄ եւ ազգային այլ կառույցների ղեկավարներ։

Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Քառօրյա պատերազմի հերոսների, Կ․Պոլսի հայոց պատրիարք, հոգելույս Տ․ Մեսրոպ արք․ Մութաֆյանի, ՀԲԸՄ նախկին նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի հիշատակին։

Վերջում Աննա Հակոբյանը երախտագիտությունը հայտնեց, առաջնորդ Հովնան սրբազանին՝  եկեղեցանվեր ու ազգային, անուրանալի ծառայության համար։

https://news.am/arm/news/505846.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın