İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստեփանակերտում ընթանում է 12 տարի կառուցված Մայր տաճարի օծման արարողությունը (ուղիղ)

Ստեփանակերտում այժմ ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման եւ բացման պաշտոնական արարողությունը։

Օծման արարողությունը կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։

Արարողությանը մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այստեղ են նաեւ բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ է կառուցվել եկեղեցին։

Օծման արարողությունը տեւելու է մոտ մեկ ժամ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը կհայատարարի եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի։

Այնուհետեւ եկեղեցում կմատուցվի առաջին սուրբ պատարագը։

Հիշեցնենք, որ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Գարեկին Բ-ի ձեռամբ։ Շինարարությունը տեւել է 12 տարի ։

Տաճարի տրամագիծը հիմքում 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր, խաչի բարձրությունը՝ 3 մետր, կամարակապ մեծ դահլիճի բարձրությունը մոտ 6 մետր է։

Առաջնորդանիստ եկեղեցին Արցախի ամենամեծ եկեղեցին է եւ 90-րդը Արցախի թեմի բացումից ի վեր։

Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:

Գաղափարն իրականացնելու համար Պարգեւ Սրբազանը դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը: Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:

Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

https://news.am/arm/news/505747.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın