İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստեփանակերտի Մայր տաճարի օծման արարողությունը՝ այսօր

Ապրիլի  7-ին  Ստեփանակերտում տեղի է ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի օծման արարողությունը: եկեղեցին կառուցվում էր ավելի քան 13 տարի: 

Եկեղեցու կառուցումը սկսվել է դեռևս 2006 թվականին, սակայն ֆինանսական միջոցների սղությանպատճառով շինարարությունը սկզբնական փուլում դանդաղ է ընթացել: Բազմանկյուն եռահարկ եկեղեցուբարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչի բարձրությունը՝ 3 մետր։  Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է:

Արցախի թեմի  առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Ռադիոլուրին» փոխանցում է, որ այսօր կայանալիք եկեղեցու օծման արարության նպատակով  Ստեփանակերտ է մեկնել Ամենայն Հայոց կաթղիկոս Գարեգին Բ-ն, ով էլ մատուցելու է առաջին պատարագը:

Սա ճարտապետի նախագծով կառուցվող երկրորդ եկեղեցին է Ստեփանակերտում:  Արցախի թեմի առաջնորդը Ռադիոլուրին ավելի վաղ հայտնել էր, որ եկեղեցին անհրաժեշտություն էր, քանի որ Ստեփանակերտի բնակչությունը 55 հազարից ավելի է, իսկ մյուս եկեղեցին՝  Սուրբ Հակոբը, համեմատաբար փոքր էր:

https://armradio.am/hy/10156

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın