İçeriğe geçmek için "Enter"a basın

120 մլն դրամի մշակութային արժեքի կորուստը Պատկերասրահի հետ կապ չունի». Փարավոն Միրզոյանը սխալ հանեց դատախազությանը

Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով 626 անուն մշակութային արժեքի անհետացման հետ պատկերասրահը կապ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը:

«120 մլն դրամի մշակութային արժեքի կորուստը Պատկերասրահի հետ կապ չունի, սխալ վերնագիր են գրել: 2016–2017թթ «Ցուցահանդեսային կենտրոնը» միացրել են Պատկերասրահին, իսկ անհետացած մշակութային արժեքները եղել են հենց այդ կենտրոնի ֆոնդերում։ «Ցուցահանդեսային կենտրոնի» ֆոնդերից այդ գործերը չգիտեմ ուր են տեղափոխել, ինչ են արել, դա Պատկերասրահի ֆոնդերի հետ կապ չունի։ Պատկերասրահում կորուստներ չեն եղել: Ինչ–որ հիմա գրում են, ճիշտ չէ, «Ազգային պատկերասրահ» վերնագիրը պետք է հանել: Ուսումնասիրել են «Ցուցահանդեսային կենտրոնը», չգիտեմ ինչ են ստուգել, ոնց են ստուգել, սակայն դա Պատկերասրահի հետ կապ չունի»,- ասաց Փարավոն Միրզոյանը։

Ըստ, նախկին տնօրենի, Պատկերսրահը «Ցուցահանդեսյին կենտրոնի» ֆոնդերի համար պատասխանատու չէր, առանձին ֆոնդ էր։ «Հայատանում կա 5 նկարչական ֆոնդ՝ Նկարիչների միության, Ժամանակակից արվեստների, Մշակույթի նախարարության, Ցոքւցահանդեսային կենտրոնի եւ Պատկերասրահի եւ դրանք կապ չունեն պատկերասարհի հետ եւ գտնվում են առանձին տարածքներում։

«Ցուցահանդեսային կենտրոնը» գոյություն ուն 80 տարի, առանձին օղակ է եղել։ Այ հարգելիներս, չի կարելի ասել՝ Պատկերասահ, եթե մի տեղ նկար կամ քանդակ է կորում, ասում են «Ազգային պատկերասրահ», որը ճիշտ չէ»,– նշեց նա։

Փարավոն Միրզոյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարման տարիներին Պատկերասրահում միշտ գույքագրում եղել է եւ ամեն տարի մշակույթի նախարարություն հաշվետվություն է ներկայացվել։

«Պատկերասարհը թե ինձանից առաջ, թե հետո, թե  հիմա նորմալ աշխատել է։ 2016–17թթ «Ցուցահանդեսային կենտրոնը» միացրել են Ազգային պատկերասրահին, կառավարության որոշմամբ, ՊՈԱԿ–ը լուծարել են, այժմ պատասխանատուն Պատկերասրահն է, իսկ կորուստները եղել են մինչեւ միացումը։ Պատկերասրահը մեր ազգային թանգարանն է, այդպիսի արտահայտություններ չի կարելի անել»,–ասաց նախկին տնօրենը։

Նշենք, որ նախօրեին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել է շուրջ 626 անուն մշակութային արժեք՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել, նախաքննությունը կատարում է  ՀՀ քննչական կոմիտեն։

https://news.am/arm/news/505608.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın