İçeriğe geçmek için "Enter"a basın

Ովքե՞ր են մասնակցելու Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բացմանը. մանրամասներ

Ապրիլի 7-ին ժամը 10:00-ին տեղի է ունենալու Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման եւ բացման պաշտոնական արարողությունը:

Տաճարի   օծման  առաջին   փուլը, որը  կոչվում  է  «լվացում»,  տեղի  է ունենալու  այսօր՝  ապրիլի   6-ի   երեկոյան: Իսկ  վաղը՝   ժամը  10:00-ին,  տեղի  է  ունենալու   Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի  օծման արարողությունը: Ժամը  11:00-ին  էլ  Գարեգին  Բ Ամենայն  հայոց  կաթողիկոսի  ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը NEWS.am-ին հայտնեց, որ արդեն այսօր Արցախ է մեկնելու Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը: Նա կհանդիսապետի եւ կօծի Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի առաջնորդանիստ եկեղեցին: Գարեգին Բ-ին ուղեցող շքախմբի մեջ են արքեպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավաի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ նշեց, որ արարողությանը ներկա են լինելու ինչպես Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այնպես էլ կռավարության գրեթե բոլոր անդամները՝ պետտնախարարի գլխավորությամբ:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ հանդիսավոր արարողությանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի իշխանությունների կողմից արարողությանը հաստատ մասնակցելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրյա հանդիպման է՝ Հորդանանի Թագավորություն եւ Պորտուգալիա, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր մեկնում է Կատար: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա, մեր տեղեկություններով, մասնակցելու է ԵԿՄ համագումարին եւ նույնպես չի մեկնի Արցախ:

Նշենք, որ հանդիսավոր   արարողությանը    ներկա  են   լինելու  Մայր  տաճարի  կառուցման   առաջին   բարերար լուսահոգի     Հրանտ   Վարդանյանի  երկու  որդիներ՝   Կարեն  եւ  Միքայել  Վարդանյանները. նրանց ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

https://news.am/arm/news/505615.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın