İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուանդայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել հաշտեցման գործընթացի Ռուանդայի փորձը

Ապրիլի 6-ին պաշտոնական այցով Կիգալիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ռիչարդ Սեզիբերայի հետ:

Ռուանդայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարը հատկանշական համարեց, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցն իրականանում է Ռուանդայի ցեղասպանության ոգեկոչման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին զուգահեռ:

Զոհրաբ Մնացականյանը եւ Ռիչարդ Սեզիբերան համակարծիք էին, որ վերջին շրջանում արձանագրված շփումների եւ հանդիպումների դինամիկան վկայում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու կողմերի հանձնառության մասին:

Նախարարներ Մնացականյանը եւ Սեզիբերան կարեւորեցին քաղաքական երկխոսության, փոխայցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մարդկանց միջեւ շփումների խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ` երկուստեք ընդգծվեցին թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության եւ նորարարության ոլորտները:

Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր պատվիրակության կազմում տվյալ ոլորտներում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում տեղում քննարկումներ ծավալել թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանում կիրառվող լուծումների տեղայնացման հնարավորությունների շուրջ:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի եւ Ռուանդայի միջեւ առկա համագործակցությունը: Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների վաղ կանխարգելման գործընթացում կարեւորվեց իրազեկվածության բարձրացման դերը, այդ թվում՝ կրթության, թանգարանների եւ գիտական հաստատությունների միջեւ համագործակցության միջոցով: Նախարարներ Մնացականյանը եւ Սեզիբերան այս առումով ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ խթանելու Հայոց ցեղապսանության ինստիտուտ-թանգարանի եւ Ռուանդայի ցեղասպանության թանգարանի միջեւ համագործակցությունը:

Առանձնահատուկ կարեւորելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդների միջեւ համերաշխության ձեւավորումը՝ նախարար Մնացականյանը կարեւորեց ցեղասպանության ժխտման դեմ պայքարը` որպես մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման գործուն միջոցի: «Մենք անցել ենք ցեղասպանության սարսափի միջով, մենք գիտենք ցեղասպանության հետեւանքները: Մեր սկզբունքային դիրքորոշումն է մեկընդմիշտ ամրագել «այլեւս երբեքը», որպեսզի որեւէ ժողովուրդ այլեւս չվերապրի այն, ինչի միջով անցել են մեր ժողովուրդները»:

Շնորհակալություն հայտնելով Ռուանդայի ժողովրդի համար կարեւոր այս ոգեկոչմանը ներկա լինելու համար՝ Ռուանդային արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Սեզիբերան ներկայացրեց հաշտեցման գործընթացի Ռուանդայի փորձը:

https://news.am/arm/news/505700.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın