İçeriğe geçmek için "Enter"a basın

Նախագահ Սարգսյանն այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության վայր

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետի ափին գտնվող վայր:

Ինչպես հայտնում են տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։

Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։

https://armradio.am/hy/10112

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın