İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացել է սիրված ռեժիսոր Գեորգի Դանելիան

Կյանքի 88 -րդ տարում կյանքից հեռացել է հայտնի եւ սիրված ռեժիսոր Գեորգի Դանելիան։

«Հաջողության ջենթլմենները», «Կին- ձա- ձա», «Միմինո», «Աֆոնյա»։ Այս բոլոր սիրված ֆիլմերի ռեժիսորը հենց Դանելիան էր։

Գեորգի Դանելիան հոսպիտալացվել էր փետրվարին՝ թոքաբորբի պատճառով: Նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում և ժամանակավորապես միացվել արհեստական շնչառության սարքին:

Գեորգի Դանելիան ծնվել է 1930-ի օգոստոսի 25-ին՝ Թբիլիսիում։ Նա վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան է, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1978), ՌՍՖՍՀ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1981), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1996) դափնեկիր:

1955 թվականին ավարտում է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ 1956 թվականին ընդունվում է նոր բացված Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որն ավարտում է 1959 թվականին։

1959 թվականին Գեորգի Դանելիան սկսում է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

https://armradio.am/hy/9984

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın