İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Երկրորդը Մոսկվայում հանդիպել է Կիրիլ Պատրիարքի հետ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը դիմել է նրան՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում: Հայոց Հայրապետը նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իարվունքների ակնհայտ խախտումներով:

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով). Ադրբեջանական կողմը նրան ներկայացնում է որպես դիվերսանտ: Փետրվարի 27-ին Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Գարեգին Երկրորդի և Կիրիլ Պատրիարքի հանդիպումը տեղի է ունեցել երեկ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում:

https://armradio.am/hy/9846

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın