Լոս Անջելեսի շրջանում շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանի եւ Քեթրին Բարգերի հրահանգով ապրիլը կհայտարարվի «Հայոց պատմության ամիս», փոխանցում է Cerritos Community News-ը:
Աղբյուրի համաձայն՝ այս ամսվա ընթացքում Լոս Անջելեսի շրջանը կփառաբանի հայ ժողովրդի հարուստ մշակույթը, կպատմի Ամերիկայում բնակվող հայերի բազմաթիվ ձեռքբերումների մասին, ինչպես նաեւ կհիշեցնի հայոց պատմության սեւ էջերի՝ Հայոց ցեղասպանության մասին:
Նշենք, որ 2017 թվականից սկսած Լոս Անջելեսի շրջանը արդեն երրորդ անգամ ապրիլը հայտարարում է «Հայոց պատմության ամիս»:
İlk yorum yapan siz olun