İçeriğe geçmek için "Enter"a basın

Շերը ամենագեղեցիկ ծերացող անվանիների հնգյակում է

Շվեդական Foreo վելնես-բրենդը  կազմել է ծերացող ամենագեղեցիկ հայտնիների ցուցակը, որում հայտնվել է նաեւ հայկական արմատներ ունեցող 72-ամյա Շերը, գրում է Mirror-ը։

Վարկանիշային ցուցակը գլխավորել է 73-ամյա կինոաստղ, օսկարակիր Հելեն Միրենը։

Բրենդին հատկապես ցնցել են դերասանուհու Instagram-ի նկարները, որոնք արվել են վերջին տարիներին «Օսկարի» մրցանակաբաշխություններից առաջ եւ հետո։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ոչ այլ ոք, քան Մեծ Բրիտանիայի 92-ամյա թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, իսկ ահա երրորդը 60-ամյա Մադոննան է։

Ամենագեղեցիկ ծերացող աստղերի ցուցակում հայտնվել են նաեւ 73-ամյա երգչուհի եւ կինոդերասանուհի Դոփլի Փարթոնը, 84-ամյա Ջուդի Դենչը, 79-ամյա Թինա Թռները, 65-ամյա Քիմ Բեյսինգերը, 61-ամյա Շերոն Սթոունը, եւ 72-ամյա Սյուզան Սարանդոնը։

Իսկ ահա բրենդի վարկանիշում արական սեռի հայտնիների ցուցակը գլխավորել է Ռիչարդ Գիրը։

Նրանից բացի, բրենդի կարծիքով, ամենից գեղեցիկ ծերանում են 66-ամյա Լիամ Նիլսոնը, 65-ամյա Փիրս Բրոսնանը, 71-ամյա Առնոլդ Շվարցենեգերը, 76-ամյա Հարիսոն Ֆորդը, 60-ամյա Քեւին Բեյքոնը, 76-ամյա Փոլ Մակքարթնին, 75-ամյա Ռոբերտ դե Նիրոն, 61-ամյա Գերի Օլդմանը եւ 75-ամյա Միք Ջագերը։

https://news.am/arm/news/504634.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: