İçeriğe geçmek için "Enter"a basın

Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին (վիդեո)

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, այս մասին տեղեկանում ենք Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջից:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ մարտի 29-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կժամանի Հալեպ՝ կատարելու տեղի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցու վերաօծման արարողությունը:

Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, համարվում է Հալեպի հայ համայնքի ամենահին եկեղեցին: Այն պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմերից Բերիո թեմին:

Սիրիական հակամարտության տարիներին լուրջ վնասներ կրած վանքի նորոգման աշխատանքները մեկնարկել էին անցյալ տարվա մայիսին: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ: Առնվազն 150 000 հավատացյալ իր ներդրումն ունի եկեղեցու վերականգնման գործում:

https://news.am/arm/news/504251.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın