İçeriğe geçmek için "Enter"a basın

Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. այն տևել է շուրջ 3 ժամ:

Հանդիպումն անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մասնակցում էին նաև միջնորդներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:

Հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 14:00-ին: 

Սկզբում տեղի են ունեցել ընդլայնված կազմով շփումները, ապա երկու երկրների ղեկավարները մնացել են փակդռների հետևում, հետո կրկին նրանց միացել են միջնորդները:

https://armradio.am/hy/9572

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın