Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Եվ երկրին է իրեն պետք, եւ ինքը՝ երկրին, ու դրա մեջ կա մեծ բանականություն, որի ծարավն է եղել նա միշտ։ Այսերկիրն իր հարազատ եղբայրն է, ազգականը, հոգեմոտը երկնքին տակ, ու ու գուցե նաեւ ավելի հեռվում»։ Նա ասումէր, որ հայ մարդն ամեն ինչ պիտի իմանա, հայի գենոֆոնդին ոչ մի բան անհասկանալի չէ։ Աղասի Այվազյանն այդգենոֆոնդի ամուր մասնիկն էր։ Այսօր նրա ծննդյան օրն է։
Գրականությանը հայտնի բոլոր հնարքներով նա պեղեց, հետազոտեց, տակնուվրա արեց բնության ամենամեծհանելուկին՝ մարդուն: Նա էլ իր հանճարեղ ժամանակակցի՝ Վիլյամ Սարոյանի նման ցավի ու տառապանքի միջիցշարունակում էր աշխարհին նայել բարությամբ, և ամենուր ու ամեն ինչի մեջ շարունակում էր հայ փնտրել: Ամենուրհայ էր որոնում ու հայ մեջ որոնում էր մարդուն:
«Աղասի Այվազյանի ողջ գրականությունը, նրա գործունեությունը՝ լինի կինոյում թե՛ գեղանկարչության մեջ, ուղղված է հայի տեսակը պահպանելուն՝ ազգային այն բարոյական և հոգևոր արժեհամակարգի վրա, որը մեզտարբերում է իբրև հայ և իբրև մարդ»,-ասում է կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Գրողի այրու՝ Գրետա Վերդյանի խոսքով, Աղասի Այվազյանը գրչի մարդ էր և մինչև կյանքի վերջին օրըստեղծագործում էր՝ լցված հայրենի հողի, ջրի նկատմամբ մեծ սիրով ու նվիրումով: Իսկ մահից առաջ ուներ լուրջտագնապներ: «Շատ մեծ վախ ուներ, որ Հայաստանը ծանր վիճակում է»:
«Այսօրվա ամենածանր հարցը վերաբերում է մեր ազգի հոգեբարոյական վիճակին: Ինչ է մնացել մեր բուն էությունից, մեր նախեղակ, աստվածարյալ կերպից: Արդյոք մենք կարող ենք սրբել մեր վրայի աղբը, որ դարերի ընթացքումթշնամին կուտակել է մեր սկզբնագոյի վրա, փաթեթավորել է մեզ մեր էությանն անհարարիր կճեպով: Ընդունակ ենքարդյոք պատմակշիռ հայացքով վերլուծել մեր ներկան, այս դժվարին, բայց վճռորոշ ժամանակը»,-«Ռադիոլուր»-ինտված հարցազրույցում ասել էր Աղասի Այվազյանը:
İlk yorum yapan siz olun