İçeriğe geçmek için "Enter"a basın

Ես էս պայմաններում չեմ պատրաստվում հիմնարկեք անեմ․ Փաշինյանը սկսեց մաքրել Համազգային թատրոնի շենքի մոտի աղբը (ֆոտո)

Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետաձգվեց, քանի որ վարչապետը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել եւ սկսեց աղբը հավաքել: Նրան միացան նաև մյուս պաշտոնյաները:

«Ամեն ինչը պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անել»,-ասաց նա:

Հարցին, թե այսինքն՝ հիմնարկեքի արարողություն չի՞ լինի, Փաշինյանը նշեց, որ շինարարությունն այսպես թե այնպես շարունակվում է, անկախ նրանից՝ այսօր հիմնարկեքի արարողություն կլինի, թե ոչ:

Իսկ հարցին, թե «պարկուճը» դնելու և մեկնարկն ազդարարելու արարողություն չի լինի,  վարչապետն ասաց. «Կմաքրենք, հետո կորոշենք՝ կանենք, թե չենք անի: Ես պլանավորում էի, որ այստեղից պետք է որևէ գյուղ գնայի, այնտեղ շաբաթօրյակի մասնակցեի, բայց երևում է, որ միջոցառումներից առաջ պետք է մաքրենք նոր անենք»,-ասաց նա:

https://news.am/arm/news/502922.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın