İçeriğe geçmek için "Enter"a basın

Շառլ Ազնավուրին հետմահու մրցանակ է շնորհվել

«Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVoմիջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել է ֆրանսիհայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրին: 

Դափնեկիրների հայտարարման արարողությունը երեկ՝ մարտի 21-ին տեղի է ունեցել Կրեմլի պետական պալատում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում է ապրել եւ դեռ երկար ու երկար կլուսավորի մի քանի սերունդ: Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը շնորհում ենք Շառլ Ազնավուրին»,- հայտարարել Է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին:

Ազնավուրի «Հավերժական սեր» (Une Vie D’Amour) երգը համերգի ժամանակ կատարել է Թամարա Գվերձիթելին: «Անկարելի է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալ ժամանակով: Դա համաշխարհային երաժշտության գանձարան է, կիրք է եւ մեծանուն մարդու մտքեր են։ Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, երգերի համար, որոնք մեր աշխարհն ավելի գեղեցիկ ու ավելի երջանիկ դարձրեցին»,- ասել երգչուհին:

Ազնավուրը՝ հայկական արմատներով ֆրանսիացի երգիչը, արտիստն ու դիվանագետը կյանքից հեռացավ 2018 թ․-ի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։ Շառլ Ազնավուրը ավելի քան 1․400 երգերի համահեղինակ է։ Աշխարհում 180 մլն ձայնագրություն է վաճառվել նրա կատարմամբ։ Ազնավուրը շուրջ 60 ֆիլմում է նկարահանվել։

https://armradio.am/hy/9072

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın