İçeriğe geçmek için "Enter"a basın

111 ազդեցիկ անհատ՝ «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան

111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը՝ ասվում է «Ավրորա» ֆորումի տարածած հայտարարությունում:

«Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ողջունում են Բարի կամքի դեսպաններին՝ որպես «Ավրորայի» տեսլականի աջակիցների, որոնք խթանում են նորարարական և արդյունավետ մոտեցումներ` Հայաստանում ու աշխարհում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու նպատակով:

Առաջին «Ավրորա» ֆորումը, որը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-ից 21-ը, կմիավորի Հայաստանի և աշխարհի նորարար առաջնորդներին և փոփոխություն կերտողներին՝ խթանելով քննարկումներ և գիտելիքի փոխանակում առողջապահության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներից մինչև արվեստ, էկոլոգիա և, իհարկե, մարդասիրություն: «Ավրորա» ֆորումի գաղափարի իրագործումը հնարավոր է դարձել բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:

«Մենք հպարտ ենք, որ ստեղծել ենք մարդկանց շրջանակ, որոնք իրենց գործունեությամբ իրական ազդեցություն են ունենում մարդկության զարգացման վրա»,- ասում է համահիմնադիր Վարդան Գրեգորյանը՝ շարունակելով,-«Բարի կամքի դեսպաններն առանցքային դեր են խաղում «Ավրորա» ֆորումն այնպիսի հարթակ դարձնելու գործում, որը կոգեշնչի հաջորդ սերունդներին՝ քայլ անելու և բերելու իմաստալից ու երբեմն շրջադարձային փոփոխություններ»:

Թավշյա հեղափոխությունը, Հայաստանը՝ արևելքի և արևմուտքի խաչմերուկում, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությունը հիմք հանդիսացան, որ The Economist հեղինակավոր ամսագիրը ճանաչի Հայաստանը 2018թ. տարվա երկիր:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Ավրորա» ֆորումն այս կարևոր պահը կնշանավորի՝ վեր հանելով սոցիալական փոփոխություններ բերելու հնարավորությունները և այն լուծումները, որոնք հնարավոր է մշակել՝ հանուն մարդկության առաջընթացի համախմբելով ազգային և միջազգային ջանքերը:

«Սա լավագույն պահն է՝ միավորվելու և մեծարելու Հայաստանի ու աշխարհի առաջատար մտածողներին, փոփոխություն կերտողներին և նորարարներին»,- ասում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ ավելացնելով,-«Մենք իսկապես հավատացած ենք, որ Բարի կամքի դեսպանների փորձառությունն ու մասնագիտական ձեռքբերումները կնպաստեն ֆորումի հաջողությանը և կօգնեն՝ դիրքավորելու Հայաստանը որպես գիտական, տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացումների հանգույց տարածաշրջանում:

«Ավրորա» ֆորումը կծառայի որպես ստեղծարարության և նորարարության էպիկենտրոն՝ միավորելով գիտության և տեխնոլոգիաների ոլորտների՝ համաշխարհային մակարդակով առաջատար մտածողներին և ճանաչված մասնագետներին»:

«Ավրորա» ֆորումը հավաստում է, որ մենք բոլորս աշխարհի քաղաքացի ենք: Եթե մենք ձգտում ենք հաղթահարել մարդկության առջև կանգնած ամենահրատապ մարտահրավերները, ապա չպետք է անտեսել կրթության դերը, քանի որ կրթությունն այդ մարտահրավերները հաղթահարելու առանցքային գործոնն է»,- ասում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը՝ նշելով. «Որպես մանկավարժ՝ ես ոգևորված եմ այս նախաձեռնության մի մասը լինելու համար: Այն նպատակ ունի ապահովել երկարաժամկետ առաջընթաց մարդասիրության, կրթության, սոցիալական, մշակույթի և գիտության ոլորտներում, և ես, մասնավորապես, շնորհակալ եմ Բարի կամքի դեսպաններին, որոնք աշխարհի տարբեր կողմերից միացել են այս նախաձեռնությանը՝ հանուն դրա հաջողության»:

Բարի կամքի դեսպանների անունները հրապարակվել են 2019թ. մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը, քանզի վերջինս «Ավրորա» ֆորումի հիմնադիրն է իր հիմնական գործընկերների՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Scholae Mundi համաշխարհային կրթական հարթակի, «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի և Ամերիաբանկի հետ համատեղ: 2019թ. հոկտեմբերին հիմնական գործընկերները նախատեսում են տարաբնույթ միջոցառումներ:

https://armradio.am/hy/8143

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın