İçeriğe geçmek için "Enter"a basın

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (ֆոտո)

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այսօր՝ մարտի 9-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը եւ ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»:

https://news.am/arm/news/500379.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın